Իրանում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի օրը Իրանի կենտրոնական հատվածում գրանցվել է 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է Շեխրե-Կորդ քաղաքից 106 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 129 հազար մարդ:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ