Վթար Ստեփանակերտում. վնասվել է 4 ավտոմեքենա, հոսպիտալացվել է 4 քաղաքացի

Վթար Ստեփանակերտում. վնասվել է 4 ավտոմեքենա, հոսպիտալացվել է 4 քաղաքացի

Այսօր՝ հունվարի 14-ին ժամը 01:00-ին ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի  Նաբերեժնայա փողոցում տեղակայված «Նվեր» ռեստորանային համալիրի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի 18-ամյա բնակիչ Ա.Պ.-ն վարելով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և բախվել տվյալ հատվածում կայանված Ա. Ս.-ին պատկանող «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենային: Վթարի հետևանքով վնասվել են նաև նույն վայրում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին պատկանող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 2 ավտոմեքենաները և «Բյուդ Ֆ3» մեքենան:

ՃՏՊ-ի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում