Զորահավաքային զինծառայության մեկնած բոլոր քաղաքացիները վարձատրվելու են ՊՆ-ի կողմից

Զորահավաքային զինծառայության մեկնած բոլոր քաղաքացիները վարձատրվելու են ՊՆ-ի կողմից

Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը պահպանվում են, այդ ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ՝ հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 

 

«Բացի պետական բյուջեից (ՊՆ-ի կողմից) տրվող վարձատրությունից, կողմերի համաձայնությամբ, քաղաքացիները կարող են վարձատրվել նաև գործատուի կողմից:

 

Հայրենիքի պաշտպանության ժամանակահատվածի համար քաղաքացին կուտակում է ամենամյա արձակուրդային օրեր:

 

Վերը նշված երաշխիքները գործում են Հայաստանի Հանրապետություն ռազմական դրություն հայտարարելու օրվանից սկսած։

 

Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած բոլոր քաղաքացիները, անկախ այն հանգամանքից, գրանցված աշխատող են, թե ոչ, վարձատրվելու են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ համապատասխան ծառայության ժամկետի համար: Վարձատրության չափը հաշվարկվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի Հավելված 3-ի համապատասխան:

 

Ռազմական դրությամբ պայմանավորված մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել նաև գործատուների համար: Ըստ այդմ՝

 

գործատուի կողմից աշխատանքի վայրի փոփոխությունը չի համարվում աշխատողի համար աշխատանքի էական պայմանի փոփոխություն.

 

աշխատանքի վայրի փոփոխություն դեպքում գործատուն կարող է նախապես չծանուցել աշխատողին.

 

ամենամյա արձակուրդի մեջ գտնվող աշխատողին արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվում.

 

արտաժամյա, գիշերային և աշխատանքային ժամանակացույցով չնախատեսված՝ հանգստյան ու օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին, կատարված աշխատանքի համար աշխատողին չի վճարվում հավելում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում