Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ կապի բոլոր ուղիները կվերականգնվեն այսօր
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ կապի բոլոր ուղիները կվերականգնվեն այսօր՝ հոկտեմբերի 4-ին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը։
«Համապատասխան մարմինները որոշել են հոկտեմբերի 4-ի ժամը 09:00-ից սկսել վերականգնումը՝ Հյուսիսի և Հարավի միջև կապի բոլոր գծերը»,- մեջբերում է Yonhap-ը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հարավային Կորեայի կառավարությունը պետք է կառուցողական ջանքեր գործադրի՝ Հյուսիսի և Հարավի միջև հարաբերությունների զարգացումն ապահովելու համար և լուծի կարևոր խնդիրներ՝ պայծառ ապագայի հեռանկարներ ստեղծելու համար։
Կարծիքներ