Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Գումենյուկի դեմ քրեական գործ է հարուցվել
Հետաքննությունը քրեական գործ է հարուցել կաշառակերության մեջ կասկածվող Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Օլեգ Գումենյուկի դեմ։ Այս մասին ինչպես հայտնում է ТАСС-ը՝ ասել է Պրիմորսկի երկրամասում Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական վարչության պետի ավագ օգնական Ավրորա Ռիմսկայան:
«Պրիմորսկի երկրամասում Ռուսաստանի Դաշնության քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Օլեգ Գումենյուկի դեմ: Նա կասկածվում է քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով հանցագործություն կատարելու մեջ:
2019-ից 2021 թվականների ընթացքում կասկածյալը պարբերաբար կաշառք է ստացել փողի տեսքով` հուղարկավորության ծառայություններ մատուցելիս ընդհանուր հովանավորության համար: Ընդհանուր առմամբ, այս ընթացքում նրան փոխանցվել է ավելի քան 19,5 միլիոն ռուբլի»,- նշել է Ռիմսկայան:
Կարծիքներ