Հրդեհ Աբովյան քաղաքում․ այրվել է մոտ 20 քմ տարածքի վրա կուտակված ստվարաթուղթ

Հրդեհ Աբովյան քաղաքում․ այրվել է մոտ 20 քմ տարածքի վրա կուտակված ստվարաթուղթ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 23:58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 9-րդ շենքի ետնամասում այրվում է կուտակված աղբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է Հոկտեմբերի 11-ին, ժամը 00:10-ին, մարվել՝ 00:17-ին: Այրվել է մոտ 20 քմ տարածքի վրա կուտակված ստվարաթուղթ (մոտ 2 խմ): 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում