Սամվել Տեր-Սահակյանն ու Դավիթ Շահինյանը ChessMood Open 2021 մրցաշարի առաջատարների թվում են

Սամվել Տեր-Սահակյանն ու Դավիթ Շահինյանը ChessMood Open 2021 մրցաշարի առաջատարների թվում են

Ծաղկաձորում ընթացող ChessMood Open 2021 շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում առաջատարների շարքում գտնվող հայաստանցի 9 շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանն ու Դավիթ Շահինյանը շարունակեցին հաղթարշավը՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակները:

Սամվելը հաղթեց Գուհա Միտրաբհային, Դավիթը պարտության մատնեց Աբհիմանի Պուրանիկին: 3 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ու Դավիթ Շահինյանը Սունիլդուտ Նարայանանի և Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Լևոն Բաբուջյանը և Արթուր Դավթյանն առաջին կես միավորները կորցրին, իսկ Արտաշես Մինասյանը, Մամիկոն Ղարիբյանն ու Արմեն Բարսեղյանը պարտվեցին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում