Չեմ դիմանա մինչև նկարները ուղարկեն. ԱԺ-ի Իմ քայլը պատգամավոր

Չեմ դիմանա մինչև նկարները ուղարկեն. ԱԺ-ի Իմ քայլը պատգամավոր

Չեմ դիմանա մինչև նկարները ուղարկեն։ Կիսվեմ ձեր հետ այսօր Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկում տեղի ունեցած մի դրվագով։

Խմբով նստած ենք եկեղեցու հետնամսում տեղադրված տաղավարում և վայելում ենք Խաչիկի հայտնի գաթան ու մեկ էլ մի խումբ աղջիկների ձայն լսվեց.

- Բարև ձեզ ։

Մենք էլ ի պատասխան բարևեցինք ու նկատելով իրենց զննող հայացքը` հարցրեցինք, թե ո՞ւր են շտապում։

֊ Գնում ենք Վրեժ պապիկին տեսնենք մի հատ, տեսնենք ի՞նչ կա չկա։

- Իսկ ի՞նչ կա , ի՞նչ պետք է լինի։

֊Բան չէ գնանք տեսնենք ինչի կարիք ունի, ինքը մեր գյուղի միայնակ տարեցների է։

Ավելի հետաքրքրեց ու ցանկություն առաջացավ խոսեցնելու։ Հրավիրեցին մեզ մոտ մի 5֊6 «կրակի կտոր» աղջիկների ու սկսեցինք հարցախեղդը.

֊ Հաճախ ե՞ք գմում, գնում ի՞նչ եք անում, միայնակ է ապրում, իսկ զավակներ ունե՞ն։

Եվ այսպես լիքը հարցեր ու իրենք շատ հանգիստ մեկնաբանեցին։

֊Հա, հաճախ ենք գնում, դե Վրեժ պապին հեռախոս չունի չի կարա մեզ զանգի, գնանք տեսնենք հաց, ջուր կամ ինչի կարիք կա, որ առնենք տանենք։

֊Իսկ միայն իր մոտ ե՞ք գնում։

֊ Չէ, մեր գյուղումը 30 միայնակ տատիկ֊ պապիկ կան, բոլորին էլ գնում ենք տեսնենք։ Երեկ Անուշավան պապիկը ջուր չուներ շշերով ջուր ենք տարել իրենց տուն։

֊ Միայն խանութ եք գնում ու ջուր ե՞ք տանում։

֊ Ամեն ինչ էլ անում ենք, խնձորն ենք հավաքում, արկղերը լցնում, հաց, ջուր ամեն ինչ առնում ենք , որ խանութ չգնան։

֊ Իսկ իրենց զավակները որտե՞ղ են ապրում։

֊ Դե չգիտենք, երևի դրսում։

֊ Իսկ սա ո՞ւմ նախաձեռնությունն է, այսքանդ ե՞ք , թե կան այլ երեխաներ էլ։

֊ Կաաան շատ են, էդ մենք ենք անում, մենք ենք նախաձեռնել ու ամեն օր էսպես գնում տեսնում ենք։

Էսքանից հետո մենք մեծերս հուզված նստել էինք ու միակ բանը, որ կարողացանք անել դա շնորհակալություն հայտնենլ էր ու երանի տալը, որ բոլոր տեղերում այս տեսակի երեխաները շատանան։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում