Էժան սադրանքներ են, Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիա չի լինելու. Փաշինյան

Էժան սադրանքներ են, Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիա չի լինելու. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիայի հնարավորությունը:

Այս մասին վարչապետը հայտարարել է քարոզարշավի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարություններին Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության մասին:

Փաշինյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն առաջացնելու փորձերի համար։

«Ծառուկյանը, կալուգացին, Քոչարյանը շպիոն Օնիկին են հիշեցնում, իրենք ամեն ինչ անում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիա լինի: Չի լինելու, նախ որովհետև Ռուսաստանի հետ վիճելը մեր մասշտաբը չի, մենք փոքր, համեստ երկիր ենք, մյուս կողմից էլ մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք: Քոչարյանը նաև ասել էր, որ ինքն ակնկալում է, որ ՌԴ-ն պրոբլեմներ կստեղծի: Էժան սադրանքներ են, նրանց չի հաջողվելու դա անել»,- նշել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում