Նավալնին պահանջել է վերադարձնել հագուստը, որով եղել է իր թունավորման օրը
Ալեքսեյ Նավալնին պահանջել է վերադարձնել հագուստը, որով եղել է իր թունավորման օրը, քանի որ դա ամենակարևոր ապացույցն է, իսկ նախնական քննության համար օրենքով հատկացված 30 օրը լրացել է, և քրեական գործ չի հարուցվել:
«Ես պահանջում եմ, որ հագուստս զգուշորեն փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և վերադարձնեն ինձ: Իսկ հետո կարող եք շարունակել քննարկել թոք շոուներում, թե ես շաքարախտի նոպա եմ ունեցել, և դա, ամենայն հավանականությամբ, իմ դեմ կազմակերպել են Հակակոռուպցիոն հիմնադրամի աշխատակիցները», - հայտարարել է ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդը:
Կարծիքներ