6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրալիայում
6 մագնիտուդով ստորգետնյա ցնցում Է տեղի ունեցել Ավստրալիայի հարավարեւելյան մասում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական գեոֆիզիկայի ծառայությունը:
Նրա տվյալներով, սեպտեմբերի 22-ին Երեւանի ժամանակով 03:16-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Մելբուռնից 130 կիլոմետր դեպի արեւելք ընկած հեռավորության վրա: Էպիկենտրոնում երկրաշարժը ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում Է որպես «ավերիչ»:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել Է 5,9: Երկրաշարժի օջախը գտնվել Է Մենսֆիլդ գյուղաքաղաքից ոչ հեռու՝ 10 կիլոմետր խորության վրա:
«Մենք հաղորդագրություններ չենք ստացել լուրջ վնասվածքների կամ որեւԷ վատ բանի մասին, եւ դա շատ լավ նորություն Է. մենք հուսով ենք, որ լավ նորությունները կշարունակվեն»,-վարչապետ Սքոթ Մորիսոնը լրագրողներին հայտարարել Է Վաշինգտոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ