Նուլանդն ու Բայրամովը քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքը

Նուլանդն ու Բայրամովը քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքը

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքն են քննարկել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Դա տեղի է ունեցել Նյու Յորքում:

Դրանից հետո Վիկտորյա Նուլանդը թվիթերյան իր էջում գրառում է արել.

«Մենք ակնկալում ենք առաջընթաց, այդ թվում Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմներով, այն քայլերում, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության խթանմանը, ինչպիսիք են գերիների ազատ արձակումը, մարդասիրական ականազերծումն ու քաղաքական հաշտեցումը»,- ասել է Նուլանդը Բայրամովի հետ հանդիպումից հետո արած գրառման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում