Բելառուսում ընդդիմադիր թեկնածուի հանրահավաքների ժամանակ լրագրողներին բերման են ենթարկում, քարոզարշավը՝ ճնշում
Օգոստոսի 9-ին նշանակված Բելառուսի նախագահական ընտրթւոյւնների նախապատրաստական աշխատանքներն ու նախընտրական օրերը անսպասելի ընթացք են ունենում: Անկախ պատգամավորների աջակիցների համար վերջին օրերին գոյանում են հսկայական հերթեր, յութուբ-բլոգերների հանդիպումներն իրենց հետեւորդների հետ վերածվում են քաղաքական հանրահավաքների, իսկ բելառուս իրավապահներն այս ամենին արձագանքում են ձերբակալություններով ու քրեական գործերով:
1994 թվականից ի վեր Բելառուսում անփոփոխ մնացած իշխանության ներկայացուցիչների եւ երիտասարդ ակտիվիստների սերունդի միջեւ թեժ մրցակցություն է ընթանում, եւ որքան մոտենում են ընրական օրերը, այնքան կրքերն ավելի են բորբոքվում:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր ընթացել է երկրի ընդդիմադիր ուժերի՝ ոչ միայն արտոնագրված, այլ նաեւ ամենամարդաշատ հավաքներից մեկը: Հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ հազար քաղաքացի; Նրանք մեծամասամբ հավաքվել են՝ նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային աջակցություն հայտնելու համար:
Տարբեր գնահատականների համաձայն, հանրահավաքին մասնակցել է առնվազն 25 հազար մարդ, որոշ աղբյուրների հավաստմամբ էլ՝ ցույցին գրեթե 65 հազար մարդ է մասնակցել:
Տիխանովսկայան՝ դիմելով բելառուսցիներին, հայտարարել է. «Նրանք՝ ներկա իշխանությունները, մեզ ասումե ն ինչ-որ հեղափոխությունների մասին, բայց ի սեր Աստծո, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, մեր ինչի՞ն է պետք հեղափոխությունը, նրանք մեզ սադրում են: Մեզ պետք չեն ոչ մեկի զինյալները՝ մեզ աջակցելու համար: Մենք խաղաղ մարդիկ ենք եւ ուզում ենք խաղաղ փոփոխություններ մեր երկրի համար»:
Տիխանովսկայան այժմ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «ամենաոխերիմ» հակառակորդն է համարվում, նա պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու ամուսնու՝ ընդդիմադիր գործիչ Սերգեյ Տիխանովսկիի փոխարեն, որին կալանքի տակ են առել:
Նախընտրական այս հանրահավաքներն ու թեժ իրադարձությունները տեղի են ունենում Բելառուսում աֆվելի քան 3 տասնյակ ռուսների ձերբակալությունների ֆոնին: Պաշտոնական Մինսկը հայտարարում է, որ նրանք կասկածվում են զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:
Մոսկվայից էլ, ի պատասխան հայտնում են, որ այլ երկրի ներքին գործերին միջամտելու սովորություն չունեն եւ իրենց հասցեին նման մեղադրանքներն անհիմն են:
Տիխանովսկայան զանգվածային հանրահավաքներ է անցկացնում ոչ միայն Մինսկում, սակայն գրեթե ամենուր տեղի են ունենում ձերբակալություններ:
Լիդում նախագահի թեկնածուի հանրահավաքի ժամանակ բերմեն են ենթարկվել «Белсат» հեռուստաընկերության լրագրողներ Գալինա Աբակունչիկն ու Վլադիմիր Լունեվը: Լրագրողները ուղիղ եթերով լուսաբանելիս են եղել հանրահավաքը, որին անձամբ ներկա է եղել Տիխանովսկայան: Ավելի վաղ բերման են ենթարկվել Մոլոդեչնոյում թեկնածուի հանրահավաքն ուղիղ եթերով լուսաբանող «Белсат»-ի լրագրողներ Դմիտրի Միցկեվիչն ու Դենիս Ձյուբան: Ոստիկանները բերման ենթարկելու պատճառներ չեն նշել, այլ միայն պահանջել են անջատել տեսախցիկները: Հեռուստաալիքը հայտնել է, որ լրագրողներնրին բերման ենթարկելիս ոստիկանները կոտրել են տեսանկարահանում իրականացնող տեսախցիկն ու ուղիղ եթերի սարքը:
Պետական ձեռնարկություններն ու մասնավոր ընկերությունները, որոնք իրականացնում են արտաքին գովազդ, հրաժարվել են Սվետլանա Տիխանովսկայայի որեւէ գովազդային պաստառ փակցնելու թույլտվություն տալ: Միայն հուլիսի 30-ին է հաջողվել Տիխանովսկայային համաձայնագիր կնքել պետական «Гомельоблреклама» ընկերության հետ՝ Գոմելի մարզի 7 գովազդային վահանակների վրա գովազդային պաստառներ փակցնելու համար: Սա, ըստ էության, միակ կազմակերպությունն է, որը թույլատրել է թեկնածուի պոստառների տեղադրումն իր վահանակների վրա, սակայն ընդամենը մեկ օր անց ընկերության տնօրենը զանգահարել եւ ներողություն է խնդրել՝ պայմանավորվածությունը միակողմանի խզելու համար ու հայտնել, որ չի կարողանալու իրականացնել Գոմելի մարզում իր վահանակներով գովազդի ապահովումը, քանի որ տեղի իշխանությունները չեն տվել թույլտվություն:
Բելառուսի Ներքին գործերի նախարարությունից պաշտոնապես հայտնել են, որ թեկնածուի՝ Մինսկում հուլիսի 30-ին տեղի ունեցած հանրահավաքին 18250 մարդ է մասնակցել: Նրանք հաշվարկել են՝ հանրահավաքի վայր տանող մուտքերից ու ելքերից օգտված քաղաքացիներին հատուկ հաշվարկի մեթոդով: «Вясна» իրավապաշտպան կենտրոնն էլ հայտարարել է հանրահավաքին 63000 մարդու մասնակցության մասին:
Հուլիսի 29-ին բերման է ենթարկվել քաղտեխնոլոգ Վիտալի Շկլյարովը՝ որոշակի արգելված գործողությունների հրահրման մեղադրանքով: Ինքը Շկլյարովը պնդում է, որ Տիխանովսկայայի հետ կապ չունի: Բացի այդ, քաղտեխնոլոգի կինն աշխատում է ԱՄՆ-ի դեսպանատանը, վերջինս ամերիկյան անձնագիր ունի ու իր ձերբակալումն ապօրինություն է համարում:
Սլուցկում եւս, Տիխանովսկայայի հանրահավաքի ժամանակ 3 մարդ է բերման ենթարկվել: Նրանք «Страна для жизни» կազմակերպության կամավորներ են եղել, որոնք բրոշյուրներ են բաժանել:
Մինսկի «Ազգերի բարեկամություն» անունը կրող այգին շրջափակվել է մետաղական խոչընդոտներով: Դա ընդդիմադիր թեկնածուի հանրահավաքների անցկացման եւ հանդիպումներ հիմնական վայրն է:
Ստացվում է՝ քաղաքական ուժը հնարավոր բոլոր միջոցներով ճնշում է ընդդիմադիր թեկնածուի նախընտրական հանդիպումների ու արշավների բոլոր փորձերը: Անգամ հնարավորություն չի ստեղծվում գովազդային արշավի, քարոզչական նյութերի տարածման համար, չեն կարողանում իրենց աշխատանքն իրականացնել անգամ լրագրողները, եթե փորձում են լուսաբանել ընդդիմադիր թեկնածուի ուրեւ հանդիպում:
Կարծիքներ