Արեւմտյան Վրաստանում ձերբակալել են գերեզմանատան վանդալների

Արեւմտյան Վրաստանում ձերբակալել են գերեզմանատան վանդալների

Գուրիում (Արեւմտյան Վրաստան) երկու մարդ Է ձերբակալվել շիրիմները կողոպտելու համար: Այդ մասին հաղորդվում Է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում: Մեղադրյալները 41 եւ 30 տարեկան են, երկուսն Էլ ավելի վաղ դատվել են:

Հետաքննությունը պարզել Է, որ մեղադրյալները տարբեր ժամանակներում Լանչխութի շրջանում կողոպտել են հինգ գերեզմանատուն: Այդ թվում՝ տարել են Վրաստանի ազգային հերոս Ռուսլան Ծուլաձեի՝ Կվիանի գյուղում նրա շիրիմի ալյումինե դետալները: Մեղադրյալները թալանածը հանձնել են Զաստաֆոն քաղաքի սեւ եւ գունավոր մետաղների ընդունման կետեր:

Ոստիկանությունը գողոնն առգրավել Է որպես հանցանշան: Հետաքննությունը կատարվում Է Վրաստանի Քրեական օրենսգրքի «Անհարգալից վերաբերմունք հանգուցյալների նկատմամբ» հոդվածով: Հանցագործությունը պատժվում Է մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկմամբ, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում