Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա |armtimes.com|

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա |armtimes.com|

armtimes.com: Այսօր Փարիզում, «Charlie Hebdo» թերթի խմբագրությունից քիչ  հեռու քաղաքացիների վրա հարձակում է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել կեսօրին մոտ՝ հենց այն նույն ժամանակահատվածում ու վայրում, որտեղ 2015-ին խմբագրության վրա հարձակում ու ահաբեկչություն էր իրականացվել:

Դանակի հարվածների հետեւանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 2-ի վիճակը գնահատվում է ծանր: Բոլոր տուժածները «Premières Lignes» լրատվական գործակալության աշխատակիցներ են, որոնց գրասենյակը գտնվում է «Charlie Hebdo»-ին կից: Բաստիլի փողոցից բերման է ենթարկվել մեկ անձ՝ հանցագործությունը կատարելու կասկածով, ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ կա եւս մեկ ձերբակալված, իսկ երեկոյան հայտարարվել է, որ դեպքի հետ կապ ունեցող 5 անձ էլ է ձերբակալվել: Դեպքի տարածքը շրջափակվել է:

Տեղի դպրոցների ու մանկապարտեզների, սպորտդպրոցի ու ՏԻՄ մարմինների աշխատակիցներն ու սաները ստիպված են եղել փակված մնալ կառույցներում ողջ օրվա ընթացքում, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով, ոստիկանությունը թույլ չի տվել դուրս գալ բաց տարածք:

Փարիզի դատախազությունում քննություն է սկսվել, կա նաեւ հանցավոր խմբավորման կողմից զանգվածային սպանություն իրականացնելու մտադրության մասին վարկած:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում