Թուրքիայի արտգործնախարարը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարարը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն երեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, նշվում է հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ:

«Այցի ընթացքում նախարարին կընդունի [Ադրբեջանի] նախագահ Իլհամ Ալիեւը»,- ասվում է հաղորդագրությունում:

Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է, որ «ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մտքերի փոխանակում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում