Մեծ Բրիտանիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարության կասկածանքով կալանավորել են նախկին նախարարի
Բրիտանիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարության կասկածանքով կալանավորել են նախկին նախարարի, որը ներկայումս բրիտանական խորհրդարանի պատգամավոր է պահպանողական կուսակցությունից: Այս մասին հաղորդել է The Sunday Times-ը՝ Deutsche Welle-ին հղումով:
Ոստիկանությունը չի նշում ձերբակալվածի անունը և պաշտոնը:
Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս ուրբաթ սեռական ոտնձգությունների և բռնաբարության հետ կապված չորս բողոք են ստացել:
«51-ամյա տղամարդը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով: Նա ազատ է արձակվել գրավի դիմաց և պետք է ներկայանա հարցաքննության օգոստոսի կեսերին»,- հաղորդել է ոստիկանությունը:
Նշվում է, որ միջադեպերը տեղի են ունեցել 2019թ.-ի հուլիսի և 2020թ.-ի հունվարի միջև ընկած ժամանակահատվածում՝ Լոնդոնի Վենսմինսթեր, Լամբեթ և Հեքնի շրջաններում:
Ըստ The Sunday Times-ի, խոսքը բրիտանական խորհրդարանի պահպանողական կուսակցությունը ներկայացնող ներկայիս պատգամավորի՝ նախկին նախարարի մասին է: Նրա դեմ բողոք է ներկայացրել խորհրդարանի նախկին աշխատակցուհին, երիտասարդ մի կին:
Պահպանողական կուսակցության ներկայացուցիչը լրատվամիջոցների ասել է, որ «նման մեղադրանքները շատ լուրջ են ընդունվում», բայց այլ մեկնաբանություններ չի տվել:
Կարծիքներ