ԱՄՆ-ը Վենեսուելայի իշխանություններին կոչ է անում վերսկսել բանակցությունները ընդդիմության հետ
ԱՄՆ իշխանությունները Կարակասին կոչ են անում վերսկսել բանակցությունները Վենեսուելայի ընդդիմության հետ, Վաշինգտոնը մտադիր է հետագա միջոցներ ձեռնարկել՝ հանրապետության իշխանությունների վրա ազդելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերսկսել բանակցությունները Մեքսիկայում և դրանք վարել բարեխղճորեն՝ ի շահ վենեսուելացիների», - ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության պաշտոնյան»։
«Մենք կաշխատենք միջազգային հանրության այլ ներկայացուցիչների հետ՝ պայմաններ ստեղծելու համար, որոնք կնպաստեն Վենեսուելայում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ինչպես նաև կհամապատասխանեն Մեքսիկայում բանակցությունների նպատակներին», - ասել է Փրայսը:
Կարծիքներ