Երևանում վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Հայկոյին

Երևանում վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Հայկոյին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանրությունը վերջին հրաժեշտն է տալիս սիրված երգիչ, երգահան Հայկոյին։

Նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին Միքայելյան հիվանդանոցում, կորոնավիրուսի դեմ շուրջ մեկշաբաթյա պայքարից հետո։

Արվեստի բնագավառում Հայկ Հակոբյանն ունեցել է բազում հաջողություններ, երգել է երիտասարդ տարիքից և սիրվել հանրության կողմից, արժանացել է բազմաթիվ մրցանակների, պետական պարգևների, տիտղոսների, Հայաստանը ներկայացրել է միջազգային մրցույթներում, հեղինակել է տարբեր ֆիլմերի երաժշտություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում