Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Երևանին և Բաքվին դադարեցնել կրակն ու վերադառնալ երկխոսությանը

Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Երևանին և Բաքվին դադարեցնել կրակն ու վերադառնալ երկխոսությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, հայտարարելով, որ Թբիլիսին պատրաստ է հարթակ կազմակերպելու բանակցությունների համար՝ ցանկացած ֆորմատով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։

«Ես ցանկանում եմ դիմել երկու երկրների նախագահներին եւ իշխանություններին (Հայաստանի եւ Ադրբեջանի), որպեսզի որքան հնարավոր է արագ վերականգնվի երկխոսությունը նրանց միջեւ եւ կոչ եմ անում լիցքաթափել իրավիճակը եւ դադարեցնել կրակը։ Մենք պատրաստ ենք այս երկիրը, Թբիլիսին դարձնել այն վայրը, որտեղ հնարավոր է անցկացնել ցանկացած բանակցություններ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչին, ինչը որ կուզենան կողմերը»,- ասել է նախագահ Զուրաբիշվիլին՝ Վրաստանի ԱԱԽ նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Նա նաեւ դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանխագահությանը, ընդգծելով նրանց դերակատարությունը հակամարտության կարգավորման գործում։ Վրաստանի նախագահը կոչ է արել ԵՄ-ին միջամտել եւ աջակցել կրակի դադարեցմանը, քանի որ Կովկասյան երեք պետություններն էլ հանդիսանում են Արեւելյան գործընկերության անդամներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում