Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. սահմանը ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո է

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. սահմանը ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Ըստ աղբյուրի՝ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում