Զարեհ Սինանյանը ընդունել է ամերիկահայ արվեստագետներին. հյուրերը ներկայացրել են Հայաստանին վերաբերող նախաձեռնությունները

Զարեհ Սինանյանը ընդունել է ամերիկահայ արվեստագետներին. հյուրերը ներկայացրել են Հայաստանին վերաբերող նախաձեռնությունները

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը  ընդունել է ամերիկահայ արվեստագետներ Սոնա Վանին, Հասմիկ Զալյանին, Ռուզաննա Սիրունյանին և Սիրանույշ Դավթյանին:

Այս մասին տեղեակցնում է հանձնակատարի գարսենյակի ֆեյսբուքյան էջը:

Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող  հայրենադարձության, սփյուռքի քարտեզագրման, երիտասարդների ակտիվության խթանման, ինչպես նաև  ՀՀ կառավարությունում սփյուռքի մասնագետների ներգրավման ծրագրերը և շեշտեց դրանցում ամերիկահայերի ակտիվ մասնակցությունը:

Հյուրերը ներկայացրել են Հայաստանին վերաբերող իրենց առաջիկա նախաձեռնությունները:

Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը հետաքրքրվել է ԱՄՆ-ի հայ համայնքի կրթական, մշակութային խնդիրներով, հայերենի պահմանմանն  ու ամրապնդմանն  ուղղված քայլերով:

Հյուրերը իրենց հերթին ողջունել են գրասենյակի ծրագրերը և  պատրաստակամություն հայտենցին աջակցելու սփյուռքում այդ ծրագրերի տարածման գործում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում