Թուրքմենստանում բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ հարաբերությունները. նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքմենստանում բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ հարաբերությունները. նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով։

«Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ դրանք հետագայում ևս կզարգանան և կխորանան փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ուղերձում նշել է պետության ղեկավարը։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ Թուրքմենստանի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և մեծ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում