Նման պահվածքից հետո եթե չինքնակարգավորվեք, ձեզ դուրս կշպրտեն այս դահլիճից. լարված իրավիճակ ԱԺ-ում

Նման պահվածքից հետո եթե չինքնակարգավորվեք, ձեզ դուրս կշպրտեն այս դահլիճից. լարված իրավիճակ ԱԺ-ում

ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել:

ԱԺ-ում ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը իշխող ուժին մեղադրել է զինվորների թեման «շահարկելու» համար:

Հայկ Կոնջորյանը նախազգուշացում է արել ոչ կոռեկտ պահվածքի համար։

«Նախազգուշացում ոչ կոռեկտ պահվածքի պատճառով։ Նման պահվածքից հետո եթե չինքնակարգավորվեք, ձեզ դուրս կշպրտեն այս դահլիճից»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։

Նարեկ Կարապետյանին ևս կոչ է արվել չափավորել պահվածքը։ Դրանից հետո պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից։ Նրանց հետևից դահլիճից դուրս է եկել նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում