Էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն․ վարչապետ
«Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է։ Բայց սա չի նշանակում, որ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու։ Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն»:
Այս մասին Ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին ադրբեջանցիների՝ ՀՀ այցի մասին եղել է մամուլի հաղորդագրություն, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը և աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել երկու երկրների տարածքում։
«Եվս մեկ այց էլ է եղել, որի մասին էլի եղել է հաղորդագրություն՝ հունվարի 15-ին, այս անգամ արդեն երկաթուղու հարցով։ Նախկինում էլ ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ, այդ թեմաներով աշխատում ենք, տեղի է ունենում երկկողմ աշխատանք»,- ասաց նա:


Կարծիքներ