ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առանձին հանդիպումների են հրավիրել. Tert.am
Սեպտեմբերի 14-ին խորհրդակցություն է անցկացվել Փարիզում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ կայքը:
Համանախագահները վերանայել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած լարվածությանը հաջորդող զարգացումների վրա: Համանախագահները ուսումնասիրել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հայտարարություններն ու մտահոգությունները: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է համանախագահերին տեղում տիրող անվտանգության իրավիճակի մասին և ողջունել նախապատրաստությունը մոնիթորինգային գործողությունների վերականգնման համար:
Մանրամասները՝ tert.am-ում:
Կարծիքներ