Ժիրայր Մարգարյանը կտեղափոխվի ուկրաինական ակումբ
Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը կարիերան կշարունակի ուկրաինական «Վերեսում»։ Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը՝ հղում անելով ua-football.com-ին։
Նշվում է, որ արդեն հունվարի 12-ին ուկրաինական թիմը կսկսի առաջնության գարնանային հատվածի նախապատրաստությունը։ Թիմը նախ կմարզվի հայրենիքում, ապա կմեկնի Թուրքիա՝ ուսումնամարզական հավաքի։
Մարգարյանը «Արարատում» հանդես էր գալիս 2020 թվականի հուլիսից, որի ընթացքում վարձավճարով խաղացել է նաև իր նախկին թիմում՝ «Շիրակում»։
Կարծիքներ