Թեհրանը մտադիր չԷ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել. Քազեմ Ջալալի
Թեհրանը սպառազինությունների մատակարարումների հատուկ ռեժիմի (այսպես կոչված՝ Էմբարգոյի) չեղարկումից հետո մտադիր չԷ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել տարածաշրջանում, կգործի, ելնելով խելամիտ պաշտպանական պահանջներից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: «Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չԷ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել տարածաշրջանում եւ այս կապակացությամբ որեւիցե պլան չի հասունացնում: Մենք կգործենք, երբ դա անհրաժեշտ կհամարենք՝ ելնելով մեր խելամիտ պաշտպանական պահանջներից»,-ասել Է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե երկիրն ինչ տեսակի սպառազինություններ Է պատրաստ արտահանել եւ մատակարարումների հատուկ ռեժիմի չեղարկումից հետո ում հետ են արդեն բանակցություններ վարվում զենք գնելու շուրջ:
«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշինգտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
Կարծիքներ