Եթե Օհանյանի գույքը իրավական գործընթացով ապօրինի ճանաչվի, տարեցների համար շատ լավ կենտրոն կլինի․ Հովհաննիսյան

Եթե Օհանյանի գույքը իրավական գործընթացով ապօրինի ճանաչվի, տարեցների համար շատ լավ կենտրոն կլինի․ Հովհաննիսյան

«Խոսում եք քաղաքական հետապնդման մասին, բայց քաղաքական հետապնդումը գիտե՞ք՝ որն է. քաղաքական հետապնդումը տոնածառ դնելու համար մարդկանց տանել կալանավորելն է մի քանի տարով»:

Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում՝ իր ելույթի ժամանակ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների դիտարկումներին, թե Արծվիկ Մինասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:  

Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ ընդդիմությունն է քաղաքական հետապնդման ենթարկում ՀՀ գլխավոր դատախազին, քանի որ պատսպարվում են ԱԺ քաղաքական ամբիոնով, որը, ըստ պատգամավորի, քաղաքական պատյան է, որպեսզի իրավապահ մարմինների ձեռքերը չհասնեն նրանց. «Բայց ձեր պատյանը հեշտ է կոտրել, երբ կան քրեաիրավական փաստեր»:

Դիմելով գլխավոր դատախազին՝ պատգամավորը նշեց, որ առանձնատների, ամառանոցների մասին այն ընկալումն ունի, որ եթե պետությունն սկսի տնօրինել այդ ապօրինի գույքերը, հանրային հնչեղության իմաստով պետք է միջոցառումներ ձեռնարկվեն դրանց վերաբերյալ հանրային ընկալումը փոխելու և կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունք ձևակերպելու համար:

«Եթե իրավական գործընթացով ապօրինի գույք ճանաչվի Սեյրան Օհանյանի գույքը, տարեցների համար շատ լավ կենտրոն կլիներ Սևանի ափին, որպեսզի մեր տարեցները գնային հանգստանային պետության փողերով և պետության հաշվին իրենց և իրենց թոռների հաշվին կառուցված առանձնատներում: Մի շարք շենք-շինություններ կան, որ կարող են դառնալ խնամքի կենտրոններ, զվարճանքի կենտրոններ երեխաների համար, սպորտկոմպլեքսներ»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում