Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել․ վարչապետ

Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում հետևյալ գրառումն է արել․

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։

Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում