Գալստանյանն ու Աջապահյանը հայտարարած հացադուլը չեն արել. նրանք սնվել են ՔԿՀ-ում

Կալանավորված Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և Գևորգ (Միքայել) Աջապահյանը հայտարարել էին, որ Հայաստանի Սահմանադրության օրվա առիթով հուլիսի 5-ին հայտարարում են մեկօրյա հացադուլ:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմել է ՔԿՀ՝ իմանալու՝ վերջիններս իրականացրե՞լ են հայտարարած հացադուլը, թե՞ ոչ:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել է, որ հացադուլ իրականացնող անձը գրավոր կարգով պետք է նախապես դիմի ՔԿՀ-ին՝ տեղեկացնելով այդ մասին, որի դեպքում հիմք է ընդունվում, որ անձը հացադուլի մեջ է:
Ըստ Նավիկյանի՝ նշված անձանցից հացադուլ իրականացնելու վերաբերյալ գրավոր ընթացակարգով դիմում չի ստացվել:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գալստանյանն ու Աջապահյանը հայտարարած հացադուլը չեն իրականացրել և սնվել են ՔԿՀ-ում:
Կարծիքներ