Սերժը քիչ էր, հիմա էլ Տաշիր Սամոն․ քոչարյանականները նեղսրտած են

Սերժը քիչ էր, հիմա էլ Տաշիր Սամոն․ քոչարյանականները նեղսրտած են

Ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոյի քաղաքականություն մտնելու նկրտումները անարձագանք չեն մնացել ընդդիմության շարքերում։  2026-ի ընտրությույուններին պատրաստվող ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը փորձելու է հնարավորինս շատ քվե հավաքել, որպեսզի դառնա թիվ 1 ընդդիմությունը։  Իսկ դաշտում նոր խաղացողի՝  Տաշիր Սամոյի հայտնվելը շատերի սրտով չէ,  առավել ևս քոչարյանականնների։

Ու թեև արտաքուստ քոչարյանականները ձևացնում են, թե աջակցում են Տաշիր Սամոյին, սակայն ներքին խոսակցություններում  քննարկում են, որ իրենցից ձայներ է գողանալու։

Կարճ ասած՝ Քոչարյանն ու նրա աջակիցները Տաշիր Սամոյին դիտարկում են իրենց մրցակից։ Պատահական չէ նաև, որ Ռոբերտ Քոչարյանը հենց այս օրերին որոշեց մեկնել Էգեյան ծով հանգստանալու, այդկերպ խուսափեց իր դեմքով Տաշիր Սամոյի կողքը կանգնելուց։

Medianews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում