Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ո՞վ գիտի, երեւի հիմա Ռոբերտ Քոչարյանը իր մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին.
-Բա դու 30 տարվա հոգեւորական լինես, մի քանի գեներալի էնպիսի հավատքով ու համոզմուքով ու քրիստոնեաբար մկրտած չլինե՞ս, որ էսօր քո կողքը կանգնած լինեն, չասեմ հեղաշրջում անեն, բայց գոնե քեզ համար մի փոքրիկ հանրահավաք չանե՞ն:
Ռուսաստանաբնակ օլիգարխ Տաշիր Սամոյի համար հանրահավաք են անում սարկավագներ, արքեպիսկոպոսներ ու այլ հոգեւորականներ են մասնակցում ու ելույթներ ունենում, երթի մասնակցում, իսկ քեզ/ձեզ համար...»,- գրել է Հակոբյանը:
Կարծիքներ