Toyota Camry-ն Թբիլիսյան խճուղում բախվել է լուսացույցին, գազախողովակին, էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել

Toyota Camry-ն Թբիլիսյան խճուղում բախվել է լուսացույցին, գազախողովակին, էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16:30-ի սահմաններում,  Toyota Camry մակնիշի ավտոմեքենան, Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, ապա արտաքին լուսավորման սյանը, կոտրել այն, և գազի բաշխիչ կայանից դուրս եկող գազատար խողովակին, վնասելով դրանք և գլխիվայր շրջվել:  

Վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դեղատան տնօրեն, մասնագիտությամբ բժիշկ Լալայանը, դուրս են բերել տուժածին ավտոմեքենայից,  շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում