Հանրային վայրեր կթույլատրվի այցելել կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատով կամ բացասական թեստով

Հանրային վայրեր կթույլատրվի այցելել կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատով կամ բացասական թեստով

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ հունվարի 10-ին հրաման կհրապարակվի, որի համաձայն հանրային վայրեր՝ սննդի օբյեկտներ, մշակութային օջախներ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն թեստի բացասական արդյունք կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ:

«Արդեն ամփոփել ենք, և առաջիկա երկուշաբթի օրը կհրապարակվի նախարարի հրամանը, որով հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային  միջոցառումների այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք` արված վերջին 72 ժամվա ընթացքում, պատվաստման սերտիֆիկատ կամ ռապիդ թեստի արդյունք` արված վերջին 24 ժամվա ընթացքում»,- Կառավարության նիստում ասաց Ավանեսյանը:

Նախարարի հրամանը ուժի մեջ կմտնի հրապարակվելուց 15 օր հետո:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում