ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՉԺՀ-ին մեղադրել է ույղուրների խնդրից ուշադրությունը շեղելու փորձերի մեջ

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՉԺՀ-ին մեղադրել է ույղուրների խնդրից ուշադրությունը շեղելու փորձերի մեջ

 Չինաստանը փորձել Է ուշադրությունը շեղել ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական շրջանում ույղուրների եւ մյուս ազգային փոքրամասնությունների խնդրից՝ Խաղերի արարողության բացմանը ույղուր դահուկորդ Դենիգեեր Ալամուցզյանին ընտրելով Օլիմպիական կրակը վառելու համար: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Այդ ընտրությունը «չինացիների փորձն Էր՝ մեզ շեղելու իրական խնդրից, այն բանից, որ ույղուրներին տանջում են, որ ույղուրները մարդու իրավունքների խախտումների զոհեր են»,-ասել Է նա CNN հեռուստաալիքի եթերում:

Նա հավելել Է. «Կարեւոր Է, որ հանդիսականները, որոնք մասնակցել եւ դրա ականատեսներն են եղել, հասկացել են, որ դա չի վերացնում այն, ինչը, ինչպես մենք գիտենք, տեղի Է ունենում տեղերում», նշելով, որ «մենք հստակ հասկանալ ենք տվել, թե Չինաստանում հանցագործություններ են կատարվում մարդկայնության դեմ»: Օլիմպիական կրակը Պեկինի մարզադաշտում Խաղերի բացման արարողությանը վառել են դահուկորդներ Դենիգեեր Ալամուցզյանը եւ Չժաո Ցզյանվենը:

ԱՄՆ-ը հետեւողականորեն մեղադրում Է Չինաստանի իշխանություններին սինցզյանցի ույղուրներին ճնշելու եւ հետապնդելու մեջ, Վաշինգտոնը այդ պնդումների հիման վրա նույնիսկ արգելք Է սահմանել Սինցզյանից ապրանքների ներմուծման վրա, հայտարարելով, որ դրանք արտադրվում են հարկադրական աշխատանքի օգտագործմամբ:

Սինցզյանում մարդու իրավունքների խախտումների պատճառով ԱՄՆ-ը եւ նրա այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ Կանադան, հայտարարել են Պեկինի Օլիմպիադայի «դիվանագիտական բոյկոտ»՝ Խաղերի բացմանը չուղարկելով պաշտոնական ներկայացուցիչների պատվիրակություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում