Պետբյուջեն ծախսվում է, ինչպես ցանկացած ընտանեկան բյուջե, լինում է անարդյունավետ ծախս, անորակ գնում. վարչապետ

Պետական բյուջեն ծախսվում է այնքան էֆեկտիվ, ինչքան մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն: Ոչ մի տարբերություն չկա:
Այս մասին Կառավարության օգոստոսի 28-ի նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո՛, պետական բյուջեն մեծ մարմին է, այնտեղ լինում է և՛ անարդյունավետ ծախս, և՛ անորակ պետական գնում: Լինում է՝ ասում են «վա՜յ, տեսե՛ք, պետությունը…», շատ լավ, ճիշտ են ասում, ոչ մի բան, մենք դրա դեմ պայքարում ենք, դա է մեր հիմնական հոգսը: Դե, եկեք գնանք տեսնենք, որ մենք գնում ենք շուկա, քանի՞ դեպք է լինում, որ մեր ընտանիքի անդամներից մեկը բերում է, ասում ենք՝ այս ի՞նչ ձմերուկ ես բերել, այս ի՞նչ «помидор» ես բերել, այս հավից հոտ է գալիս, կարագը կծված է: Եղե՞լ է, կա՞ն մեր ընտանիքներում նման դեպքեր: Իհարկե կան: Եզակի՞ են այդ դեպքերը: Իհարկե եզակի չեն», - ասել է նա:
Վարչապետը նշել է, որ «այդ կծված կարագ առնող մարդը գալիս է աշխատանքի Կառավարություն, ինքը նույն մարդն է»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նման կենցաղային օրինակներով ցանկանում է, որ բոլորը հասկանան այդ կապի խորությունը:
Կարծիքներ