Սեպտեմբերին Ղարաբաղ «կփրկեն». փողոցում կճվճվան, մրփած Լաոյին կփորձեն արթնացնել, կգնան տներով. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմության վերջին օրերի ակտիվացմանը՝ դա կապելով «սեզոնի» հետ:
«Սեզոնային ընդդիմությունը վերադառնում է։
Եղանակը հովացավ, ընդդիմությունը հանգստացավ, հիմա պատրաստ են հայրենիք փրկել։
Սեպտեմբերին Ղարաբաղ «կփրկեն»․ կհավաքվեն փողոցում, մի քիչ կճվճվան, մրփած Լաոյին կփորձեն արթնացնել, լուսանկարներ կանեն ու կգնան տներով։
Ու կխոստանան նորից փողոց դուրս գալ՝ կրկեսային հաջորդ ներկայացման ժամկետները հստակ չհայտնելով»,- գրել է Չախոյանը:
Ընդդիմադիրները հայտարարել են, որ սեպտեմբերի 2-ին՝ ԼՂ անկախության օրվա առթիվ, պատրաստվում են հանրահավաք անել:
Կարծիքներ