Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Օգոստոսի 27-ին՝ ժամը 20։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Կարծիքներ