Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 45, մահվան մեկ դեպք
Արցախում վերջին մեկ օրում կատարվել է 142 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 45 դեպք: Վարակվածների թվում կան երեխաներ: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գրանցվել է մահվան 1 դեպք: Ներկայում ստացիոնար բուժում է ստանում 31:
2022 թվականին կատարվել է 3086 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 506 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 18 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Կարծիքներ