Դաշնակների նպատակը եղել է ու կմնա Հայաստանը պատերազմի մեջ պահելը. Չախոյան

Դաշնակների նպատակը եղել է ու կմնա Հայաստանը պատերազմի մեջ պահելը, որ մատաղ անելու հնար ունենան ու փրկիչ խաղան։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Հիմա դաշնակները դեմ լինելով կողմ են նոյեմբերի 9-ի փաստաթղթին, թե՞ կողմ լինելով դեմ են։
Քանի կար նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա էին համարում, հիմա առաջարկում են վերադառնալ դրան։
Իսկ իշխանության գալու դեպքում խոստանում են հրաժարվել ԱՄՆ-ում նախաստորագրված խաղաղության համաձայնագրից։
Մի բան փաստ է՝ դաշնակների նպատակը եղել է ու կմնա Հայաստանը պատերազմի մեջ պահելը, որ մատաղ անելու հնար ունենան ու փրկիչ խաղան»,- ասված է գրառման մեջ։
Կարծիքներ