Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի առաքելությունն ավարտած Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հայտնել ենք, ՀՀ նախագահի հրամանագրով՝ Լիլիթ Մակունցը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերիկ նախարար Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:
Կարծիքներ