Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ:
ԱԺ նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել աշակերտներին ու շնորհակալություն հայտնել ծրագրի ընթացքում ցուցաբերած ակտիվության համար: Խորհրդարանի ղեկավարը երիտասարդներին ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող որոշ մանրամասներ, խոսել քաղաքական գործչի կերպարային առանձնահատկություններից, ինչպես նաեւ հանրային խոսքի կարեւորությունից:
Հարցուպատասխանի ձեւաչափով անցկացված քննարկումների ժամանակ ԱԺ նախագահը պատասխանել է պատանիներին հետաքրքրող տարբեր հարցերի:
Կարծիքներ