Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Oգոստոսի 27-31-ը, սեպտեմբերի 1-ին ողջ հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։ Օգոստոսի 27-29-ը՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-29-ը՝ երեկոյան, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում