Նորապատի նորակառույց թաղամասը կգազիֆիկացվի
Նորապատ համայնքի նորակառույց թաղամասը կգազաֆիկացվի. շուրջ 500 շահառու կապույտ վառելիքից օգտվելու հնարավորություն կունենա: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։
Գազաֆիկացումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18 մլն 651.37 հազ. դրամ` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում 1085 գծմ երկարությամբ գազատար խողովակաշար կանցկացվի, հենասյուներ և բաշխիչ կետ կտեղադրվի:
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն շահառուների բնակկոմունալ պայմանները, կավելանան ջերմոցային տնտեսությունները և նորակառույց բնակարանները:
Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 8 ժամանակավոր աշխատատեղ:
Կարծիքներ