Իրանը ադրբեջանական ԱԹՍ է խոցել Մալեկան քաղաքի մոտակայքում
Իրանի զինված ուժերը իսլամական հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Մալեկան քաղաքի (Արևելյան Ադրբեջանի նահանգ) մոտակայքում խոցել են անհայտ անօդաչու թռչող սարք: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հայտնում է իրանական Khabar Online լրատվամիջոցը:
Ըստ վարկածներից մեկի, որն այս ժամերին ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերի իրանական հատվածում, անօդաչուն պատկանել է Ադրբեջանի զինված ուժերին և խփվել է Իրանի օդային տարածք պատահական մուտք գործելուց հետո:
Շրջանը, որտեղ խոցվել է ԱԹՍ-ն, հարակից է ղարաբաղյան հակամարտության գոտուն, որտեղ արդեն երրորդ օրն է լայնամասշտաբ ռազմական գործողություններ են անցկացվում:
Ինչպես հայտնում է EADaily-ն, Իրանի սահմանային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Քասեմ Ռեզայը սեպտեմբերի 28-ի նախօրեին նախազգուշացրել է Հայաստանին և Ադրբեջանին` ավելի լավ վերահսկել իրենց ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության հետ սահմանային գոտում: Փաստն այն է, որ մինչ այս հայտարարությունը Ադրբեջանի արձակած ականանետային արկերը պատահաբար հարվածել են Իրանի տարածքին:
Կարծիքներ