Ջերմոցային գազերի պարունակությունը Երկրագնդի մթնոլորտում 2003 թվականից ի վեր հասել Է առավելագույնին
Երկրագնդի մթնորլոտում այնպիսի գազերի ծավալն, ինչպիսիք են մեթանը(CH4) եւ ածխաթթվական գազը(CO2), 2021 թվականին ռեկորդային մեծությունների Է հասել 2003 թվականից ի վեր եւ շարունակում Է ավելանալ: Ապրիլի 22-ին այդ մաիսն ասված Է Copernicus արբանյակային դիտազննման ծրագրի հաշվետվությունում:
«Մթնոլորտում այնպիսի ջերմոցային գազերի պարունակությունն, ինչպիսիք են ածխաթթվական գազը եւ մեթանը, երկար ժամանակ շարունակել Է աճել եւ 2003 թվականից ի վեր հասել Է առավելագույնին, երբ սկսվել են արբանյակային դիտարկումները»,- ասված Է փաստաթղթում:
Մասնագետների գնահատումներով՝ ածխաթթվական գազի պարունակությունը 2010 թվականից ի վեր ավելացել Է 0,6 տոկոսով, իսկ մեթանինը՝ գրեթե 0,4 տոկոսով: Հաշվետվության հեղինակները նաեւ նշում են , որ 2020 թվականին դիտվել Է ածխաթթվական գազի արտանետումների նվազում նոր տիպի կորոնավիտրուսի համավարակի ժամանակ տնտեսական ակտիվության նվազման պատճառով: Հետազոտողները նշում են, որ մարդու գործունեությունը հանգեցրել Է կլիմայի ավելի արագ փոփոխմանը մթնոլոտ ջերմոցային գազերի արտանետման պատճառով, որոնք արտադրվում են, այլ բաների թվում, Էներգիայի ստացման համար հանածո վառելիքի այրման, անտառների հատման, գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի օգագործման ժամանակ, անասնապահության մեջ: 2020 թվականը դարձել Է երեք ամենաշոգ տարիներից մեկը դիտարկումների պատմության ընթացքում: Այսպես, օրինակ՝ ձմեռը Եվրոպայում եղել Է Ցելսիուսի 3,4 աստիճանով ավելի տաք, քան միջին հաշվով 1981-ից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակամիջոցում: Սիբիրում ձմեռը 6 աստիճանով տաք Է եղել տարեկան միջին նորմայից, ինչը, գիտնականների կարծիքով՝ 2020 թվականի խոշորագույն ջերմաստիճանային անոմալիան Է: Այժմ, ինչպես երբեք, կարեւոր Է օգտագործել առկա տեղեկատվությունը եւ գործել՝կլիմայի փոփոխման հետեւանքների մեղմացման համար եւ գործադրելու ավելի շատ ջանքեր՝ ապագա ռիսկերը նվազեցնելու համար»,- կարծում Է Copernicus արբանյակային դիտազննման ծրագրին կից կլիմայի փոփոխման ծառայության տնօրեն Կառլո Բուոնտեմպոն:
Ապրիլի 22-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրը, Վաշինգտոնում աշխատանքն Է սկսում կլիմայի միջազգային գագաթնաժողովը, որը կազմակերպել Է Միացյալ Նահանգեները: Խորհրդաժողովում, որը տեղի կունենա երկու օր, պլանավորված Է աշխարհի 40 ղեկավարների մասնակցությունը: Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կդառնա խոշորագույն երկրների ջանքերի համախմբումը շրջակա միջավայր վնասակար արտանետումների կրճատման ուղղությամբ՝ մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ գլոբալ տաքացումը Ցելսիուսի 1,5 աստիճանի սահմաններում պահելու եւ այդ կերպ Փարիզի կլիմայի համաձայնագրի հանգուցային կետը կատարելու համար, համաձանագիր, որին վերադառնալու մասին հայտարարել Է Ջո Բայդենն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ