Գյումրիում հայկական ազգային խորհրդանիշների թանգարան է բացվել
Գյումրիում բացվեց «Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան և պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թանգարանը և ակումբը կազմակերպվել են 1887 թ․ կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում՝ երկու տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո։
Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին։
Թանգարանում ցուցադրված են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներ՝ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ, կարասի և այլն։ Դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական և ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, տարբեր հրատարակությունների կազմերին հայկական զինանշանների ու դրոշների հորինվածքներ։
Կարծիքներ