ԵՄ-ն հետաձգել է առևտրային բանակցություններն Ավստրալիայի հետ․ պատճառը սուզանավերի հետ կապված կոնֆլիկտն է

ԵՄ-ն հետաձգել է առևտրային բանակցություններն Ավստրալիայի հետ․ պատճառը սուզանավերի հետ կապված կոնֆլիկտն է

Եվրամիությունը մեկ ամսով հետաձգել է Ավստրալիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը՝ ֆրանսիական սուզանավերի գնումից Ավստրալիայի հրաժարվելու հետ կապված սկանդալի ֆոնին։ Այս մասին հայտնում է Australian Financial Review-ն։

Բրյուսելի և Կանբերրայի միջև առևտրային բանակցությունների հերթական՝ 12-րդ փուլը պետք է կայանար հոկտեմբերին։
Եվրահանձնաժողովի աղբյուրները չեն նշել հստակ պատճառ՝ հայտարարելով, որ բանակցությունները չեն կարող կայանալ ծրագրվածի պես՝ մի շարք չլուծված հարցերի պատճառով, սակայն պարբերականի հաղորդամբ՝ պատճառն անմիջականորեն սկանդալն է։

Սեպտեմբերի 15-ին անվտանգության ոլորտում նոր եռակողմ գործընկերություն էր կնքվել Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև։ Հանուն Վաշինգտոնի և Լոնդոնին նոր ատոմային սուզանավերի՝ Կանբերրան խզել էր Փարիզի հետ 12 հարվածային սուզանավերի մատակարարման 66 մլրդ դոլարի գործարքը և դիվանագիտական սկանդալ հրահրել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում