Ծառայությունից խուսափելու համար հետախուզվող տղամարդիկ են հայտնաբերվել

Ծառայությունից խուսափելու համար հետախուզվող տղամարդիկ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները հունվարի 10-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել և Սիսիանի բաժին են տեղափոխել 35-ամյա Արմեն Ա.-ին:

Տղամարդը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:

ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները հունվարի 10-ին Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 35-ամյա Հրանտ Դ.-ին:

Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում